
30. 04. 2013 թ-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ դաս-միջոցառում նվիրված Վահան Թեքեյանի ծննդյան 135-ամյակին: Այն կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Լուլիկյանը XI հումանիտար 2 դասարանի աշակերտների հետ համատեղ: Դաս-միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տնօրեն` Գոհար Ալեքսանյանը, փոխտնօրեն` Սվետլանա Բալասանյանը, հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորման նախագահ` Նարինե Գևորգյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Վալենտինա Գրիգորյանը: Օգտագործվեցին տարբեր ուսումնական մեթոդներ` ցուցադրվեց տեսաֆիլմ «Առաջին այրերը», հնչեց «Եկեղեցին հայկական» բանաստեղծությունը Սալբի Դարակջյանի ասմունքով, ապա աշակերտները սկսեցին ասմունքել Վահան Թեքեյանի բանաստեղծությունները: Միջոցառումն ընթանում էր Շոպենի երաժշտության ներքո: Աշակերտների կողմից կատարվեց նյութի վերլուծություն և փոխադարձ կարծիքների փոխանակում:
Комментариев нет:
Отправить комментарий