ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

19.04.14

ԲԱՑ ԴԱՍ. Բոլորս դեպի տիեզերք


Դասը վարում է դպրոցի «Ֆիզիկա» եւ «Աստղագիտություն» առարկաների ուսուցչուհի՝ Սուսաննա Վարդպարոնյանը:
Դասի ընթացքը նկարներով 

12.04.14

ԳՅՈՒՄՐԻ. համաքաղաքային շաբաթօրյակ

12. ապրիլ 2014թվական:
Քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցում էր նաեւ ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչակազմն ու աշակերտակազմը: Յուրաքանչյուր հաստատություն ուներ նախապես որոշված իր մաքրման տարածքը: Մեզ եւ թիվ 25 հիմնական դպրոցին տրամադրվել էր «ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ» պուրակը իրեն հարակից տարածքով: Թիվ 25 հիմնական դպրոցի աշակերտներին օգնության եկան նաեւ Գյումրիում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողները: Մեր դպրոցի աշակերտները մաքրման աշխատանքների հետ միասին նաեւ լուծեցին բնապահպանական որոշակի խնդիր: Յուրաքանչյուր աշակերտ իր ձեռքվ պատրաստած թռչնաբույնը հարմարեցրեց այգու մեջ եղած ծառերի ճյուղերին: 
Մոտ 3 ժամ տեւած մաքրման աշխատանքները ավարտելուց հետո վերադարձան դպրոցական բնականոն աշխատանքին՝ դպրոցում շարունակվող դասապրոցեսին:

11.04.14

Տնտեսագիտության մրցույթ

ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Հայաստանի
պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող Տնտեսագիտության մրցույթը:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ծրագրի մասնակից դպրոցներ են՝ ՀՀ ԿԳՆ Գյումրու թիվ 27 միջնակարգ, թիվ 3, 45 ավագ դպրոցները, Ֆոտոն, Բալատոն, Մշակութային վարժարանները, Ժող. ինստիտուտի հենակետային վարժարանը, Գետքի եւ Ազատանի դպրոցների աշակերտները:

10.04.14

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնում ենք «Գյումրու Nօ3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական, մանկավարժական և ծնողական հանրույթներին, որ համաձայն ապրիլի 9-ին կայացած աշակերտական խորհրդի նիստի որոշման համայնքին օժանդակող «Համայնքային կապեր և նախաձեռնություններ՝ ի նպաստ իրավական սոցիալականացման» ՀԿՆԻՍ ծրագրի շրջանականերում կազմակերպվելու են հետևյալ միջոցառումները.

1/ Հարցաթերթի միջոցով կազմակերպել հարցում ծնողների, ուսուցիչների և աշակերտների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը դպրոցական տեսուչի հաստիքի ներդրման մասին:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Կենսաքիմիա» հոսքի X դասարանի մետ Աշխարհագրություն առարկայից բաց դասի տեսքով գործնական աշխատանք է: Դասը վարում է դպրոցի ախշարհագրություն առարկայի ուսուցչուհի՝ Ալիսա Պողոսյանը:



Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks