2013 թվականի հոկտեմբերի 5-ի առավոտը Գյումրու No 3 ավագ դպրոցի համար տարբերվում էր նախորդ առավոտներից: Դպրոցի հումանիտար X, տնտեսագիտական X եւ կենսաքիմիա X դասարանները դասղեկների (համապատասխանաբար Ն. Ավդալյան, Ն. Գրիգորյան եւ Ք. Հակոբյան) նախաձեռնությամբ անակնկալ էին պատրաստել դպրոցի ուսուցչակազմին:
Առավոտից եռում էր դպրոցը: Աշակերտները պատրաստվում էին մեկ առ մեկ դիմավորելու եւ շնորհավորելու իրենց ուսուցիչներին:
Խինդն ու ժպիտը մինչեւ օրվա վերջ չպակասեց դպրոցի ներսում: Ուսուցիչները խոստովանեցին, որ այս առավոտը դեռ երկա՜ր կհիշեն:
Աշակերտների ձեռքով պատրաստված «Կենաց ծառից» կապված բարեմաղթանքները ուժ ու հավատ էին ներշնչում այն ուսուցչին ով օգտվում էր այդ ծառի այսպես կոչված պտուղից:
Օրվա երկրորդ մասն էլ ոչ պակաս տոնական էր: Դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպիչ Մ. Մսրյանի օգնությամբ, դպրոցի շնորհալիների մասնակցությամբ կազմակերպել էր տոնական ցերեկույթ ի հարգանս ուսուցչի, որը շարունակվեց միջոցառումների սրահում:
Երգի, պարի, երաժշտության, ասմունքի միջոցով աշակերտները կարողացան իրենց ուսուցիչներին մի պատառ ժպիտ ու մի փունջ սեր նվիրել:
Դպրոցի տնօրեն Գ. Ալեքսանյանը իր խոսքի մեջ եւ՛ աշակերտներին եւ՛ ուսուցիչներին ցանկացավ ուրախ, առողջ, երջանիկ ու սիրով լի օրեր: Աշակերտներն էլ իրենց հերթին խոստացան՝ լինել ուժեղ, խելացի, ուշիմ ու խոհեմ, օրինակելի ու բարեգութ սովորողներ:
Շնորհակալություն 10-րդ դասարանի աշակերտներին,այս օրը երբեք չենք մոռանա:
ОтветитьУдалитьՀրաշալի օր էր, ցանկանում եմ, որ բոլոր օրերը լինեն այս օրվա պես ուրախ ու երջանիկ :)
ОтветитьУдалитьԲարև ուսուցիչ: Շնորհավորում եմ տոնդ: Քեզ առողջություն և երկար կյանք:
ОтветитьУдалить