2014 թվականի տարվա մարդը, միանշանակ, հայ զինվորն է, տարվա կառույցը՝ Պաշտպանության նախարարությունը, հայոց բանակը:
Շնորհավոր տոնդ, հայոց բանակ...
Վահագնի հրով ներկված ոգով՝ պտտեցիք պատմության անիվը: Ձեր բազկի զարկից հաղթանակի լուսաբացներն արժանապատվորեն խարսխվեցին՝ դառնալով փառք, խոնարհում և խնկարկում: 23 տարի զորահավաք է կամքի ու ոգու, զորահավաք՝ ազատ մտքի, ազնիվ գործի: 23 տարի սխրանքի սահմանն եք հատում՝ բերելով ոգեղեն հաղթանակներ: Եվ այս ճանապարհին փառք, ովքեր ընկան անվախ ու խրոխտ՝ ապագայի փափագը սառած աչքերին, նվաճելով բոցեղեն հաղթանակը խաղաղ ու լուսավոր օրերի: Հայ զինվորի բարոյական արևն իր մեծագործությամբ, անձնվիրությամբ առողջացնում է ապագա սերունդներին:
Հայոց բանակ, հաղթելով մահվան վախը, անպարտելի ես և ամենակարող նաև այսօր: Ի դեմս Ձեզ՝ մեր հողի վրա իրավունք ունենք ապրելու մեր կերպով ու մեր արժեքներով:
Շնորհավորելով բոլորիս՝ ողջ հայ ժողովրդին՝ հայոց ազգային բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ՝ ցանկանում եմ մաղթել տոկունություն, դեպի նոր հաղթանակներ գնալու կամք, միասնականություն և ուժ՝ ազգային ամենանվիրական երազանքներն իրականացնելու համար:
Իր առաքելության ճանապարհին ոգու կորո՛վ, հաստատակամությու՛ն և աննահա՛նջ հավատ հայրենյաց պաշտպանի վեհ կոչումը կրող հայ զինվորականությանը:
Դպրոցի տնօրեն.՝ Գ. Ալեքսանյան
Комментариев нет:
Отправить комментарий