Ողբա՜մ մեռելոց…
Բեկանե՛մ շանթեր…
Կոչե՛մ ապրողաց…
Միջոցառումը սկսվեց «Երևան դարձած իմ Էրեբունի» երգով, որի ներքո սլայդ շոուի միջոցով ներկայացվեց Պ. Սևակի ամբողջ կյանքը: Լսվեց Պարույր Սևակի ասմունքը՝ «Ապրել, ապրել»: Ներկաները ունկնդրեցին Հայկ Բլբուլյանի, Սիլվա Յուզբաշյանի, Ա. Ութմազյանի ասմունքը և անկրկնելի Ֆլորա Մարտիրոսյանի «Դլե յամանը»: 11-րդ բնագիտամաթեմատիկական 2 դասարանի աշակերտ Վահե Մարգարյանը կատարեց Կոմիտասի երգերից: Վերջում ունկնդիրներն արտահայտեցին իրենց գոհունակությունը բարձրարվեստ միջոցառման մասին նաև գեղագիտական ճաշակ և հաճելի րոպեներ պարգևելու համար:










Комментариев нет:
Отправить комментарий