Մասնագիտության ընտրությունը բարդ ու պատասխանատու քայլ է յուրաքանչյուր մարդու կյանքում: Դրանից մեծապես կարող է կախված լինել նրա հետագա ողջ կյանքը: Մասնագիտության ճիշտ ընտրությունը նպաստում է, որ մարդ գտնի կյանքում իր տեղը: Աշխատաշուկայում մասնագիտությունների պահանջարկն այնքան արագ է փոփոխվում, որ դժվար է դառնում մասնագիտություն ընտրելը, և վստահ լինելը, որ այդ մասնագիտությամբ կարող է աշխատել ողջ կյանքում: Հաճախ հարկ է լինում լինում փոխել մասնագիտությունը կամ զբաղմունքը, լրացուցիչ կրթություն ստանալ: Աշակերտները պետք է պատրաստ լինեն նման իրավիճակներում մասնագիտություն ընտրել գրագետ և հիմնավորված ձևով: Այստեղ է որ կարևորվում է նաև դպրոցի ուսուցիչների, ծնողների դերը: Դա հնարավոր կլինի, եթե արդեն դպրոցում նրանք առավելագույնս ճանաչեն իրենց ներուժը՝ կարողությունները, անձնային որակները և հնարավորությունները, տեղեկություններ ստանան տարբեր մասնագիտությունների և դրանց առանձին ճյուղերի մասին: Կարևորելով մասնագիտության ճիշտ ընտրության հարցը, մեր դպրոցի աշակերտական խորհրդի անդամները որոշեցին և սույն թվականի փետրվարի 7-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց բանավեճ՝ «Միջին մասնագիտական կրթություն, թե ՞ բարձրագույն կրթություն. ելնելով աշխատաշուկայի պահանջներից, ապագայում աշխատանք ունենալու համար, ո՞րն է ավելի նպատկահարմար ընտրել» թեմայով: Նրանք բաժանվել էին երկու թիմի՝ «Բարձրագույն կրթություն» և «Միջին մասնագիտական կրթություն»: Բանավեճն անցկացվեց փուլերով: Թիմերը սկզբում ներկայացրեցին իրենց նախապատրաստած կառուցողական ելույթներն, իրենց տեսակետն ավելի համոզիչ դարձնելու համար բերեցին փաստեր, ներկայացրեցին տեսանյութեր: Հաջորդ փուլը հարց ու պատասխանի փուլն էր, որի ժամանակ թիմերն իրար հարցեր հղելու հնարավորություն ունեին, իսկ վերջում յուրաքանչյուր թիմ հանդես եկավ եզրափակիչ խոսքով: Բանավեճին հրավիրված էին դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, որոնք տարեվերջին կանգնելու են ընտրության առաջ, ինչպես նաև ՀՀԿԳՆ «Գյումրու 3 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ- ից հյուրեր: Նրանք ներկայացրեցին իրենց ուսումնարանում առկա մասնագիտություններն և իրենց ուսումնարանի ուսանողների ձեռքի աշխատանքները՝ ոսկերչական, փայտի փորագրության, ասեղնագործության, որոնք ցուցադրվեցին լսարանին: Իրենց ձեռքի աշխատանքներն էին նախապատրաստել նաև դպրոցի մի խումբ շնորհալի աշակերտներ՝ Հովսեփյան Անահիտը, Գալոյան Ջուլիետան / 8-րդ դաս./, Նահապետյան Մարիամաը /9 -րդ դաս./, Մուշեղյան Աննան /10-րդ դաս./, Մխիթարյան Քրիստինեն /11-րդ դաս./, Բաղդասարյան Խաչիկը /12-րդ դաս./: Նրանց ձեռքի աշխատանքներով էլ կազմակեպվեց ցուցահանդես:
- 1. VII ԴԱՍԱՐԱՆ
- 2. VIII ԴԱՍԱՐԱՆ
- 3. IX ԴԱՍԱՐԱՆ
- 4. X հում. ԴԱՍԱՐԱՆ
- 5. X տնտ.ԴԱՍԱՐԱՆ
- 6. X Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 7. XI հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 8. XI հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 9. XI բնագ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 10. XI բնագ. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 11. XII Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 12. XII հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 13. XII հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 14. XII տնտ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 15. XII տնտ. 2 ԴԱՍԱՐԱՆ
07.02.2015
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий