
Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվեցին երեք սեկցիաներով «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր», «Հայաստանի առաջին հանրապետություն», «Արցախյան շարժում»:
Աշակերտական գիտաժողովին մասնակցեցին Գյումրու N3 ավագ դպրոցի երեք աշակերտներ, որոնք իրենց զեկուցումները ներկայացրեցին «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» սեկցիայի ընթերցումներին
- Մուրադյան Նարեկ /X դասարան/ զեկուցման թեման էր «Պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը և Արևմտահայությունը»:
- Կարապետյան Ջուլիետա /XI դասարան/ զեկուցման թեման էր «Հայոց ցեղասպանությունը օտարերկրացիների աչքերով»:
- Միլիտոսյան Արտակ /XI դասարան/ զեկուցման թեման էր «Ցեղասպանությունը թուրք պատմաբանի աչքերով»:
Զեկուցումներն շարժեցին ունկնդիրների հետաքրքրությունը, տեղիք տվեցին բուռն հարցուպատասխանի և քննարկումների: Որպես ամփոփում ԳՊՄԻ պատմության ամբիոնի ղեկավար տիկ. Ելենա Վարդանյանը նշեց, որ լավագույն աշխատանքները կխրախուսվեն, իսկ նրանց հեղինակները կհրավիրվեն մասնակցելու նաև ուսանողական գիտական նստաշրջանին:
Комментариев нет:
Отправить комментарий