2014 թվական, մարտի 28: ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ աշակերտներ՝ Սվետլանա Մելիքյանը, Տիգրան Պետրոսյանը, Աննա Խաչատրյանը, Լիլիթ Շախբազյանը, Ալբերտ Կարապետյանը, Արփինե Սարգսյանը, Անահիտ Մարտիրոսյանը, Աշոտ Փալանջյանը եւ Վահե Խաչատրյանը մասնակցեցին ԵՊՀ-ի կողմից անցկացրած դպրոցականների առարկայական օլիմպիադաներին ցուցաբերած խոր գիտելիքներին համար պարգեւատրման արարողակարգին:
Մրցանակները ստանալու համար դպրոցի տնօրինության կողմից կազմակերպվեց ուղեւորություն դեպի ԵՊՀ: Մինչ մայրաքաղաք հասնելը, աշակերտները ընկեր Կարեն Դարբինյանի եւ Արա Նախշքարյանի ուղեկցությամբ, կանգ առան Պռոշյան ավանի դիմացի բարձունքում տեղակայված գյուղի Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների պանթեոնում: Որտեղ եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ազգային հերոսներին եւ տեղում ծանոթացան նրանց կյանքին ու գործունեությանը, որը աշակերտներին ներկայացրեց ընկեր Ա. Նախշքարյանը:
Комментариев нет:
Отправить комментарий