Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՌԻՓՍԻԿ ՊԵՏՐՈՍԻ 
ՏՆՕՐԵՆ 1941 - 1966 թթ. 
Ծնվել է 1908թվականին՝ Գյումրիում, բանվորի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է երկրորդ աստիճանի դպրոցում, ավարտել է 1925թվականին և գործուղվել գյուղ՝ մանկավարժական աշխատանքի: 
1931 թվականին գործուղվել է Մոսկվա՝ սովորելու Ն. Կ. Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիան, որն ավարտել է 1935 թվականին: 
1935 - 1937 թվականներին աշխատել է Լենինականի քաղսովետի Ժողկրթբաժնում՝ որպես տեսուչ: 
1937 թվականին դպրոցի հիմնադրման օրվանից աշխատել է որպես՝ ուսմասվար: 
1941 թվականից մինչև 1966 թվականը եղել է դպրոցի տնօրենը: 
Արժանացել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչման: 
Մահացել է 2006 թվականին:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets