Ս/ Թ նոյեմբերի 28-ին դպրոցում մեկնարկեց Համադպրոցական ինտելեկտուալ փառատոնի առաջին փուլը, որին մասնակցեցին դպրոցի երեք տասներորդ դասարաններից ձևավորված թիմերը․
Կարմիր թիմ / Հում․ X դասարան/
Կապույտ թիմ /Կենսաքիմիա X դասարան/
Նարնջագույն թիմ / Տնտեսագիտական X դասարան/
Խաղն ընթացավ երեք փուլերով, առաջին փուլում թիմերին առաջարկվեց տասը հարցից բաղկացած հարցաթերթիկ և առաջարկվեց պատասխանել կատակ-հարցերի, Երկրորդ փուլում թիմերը պետք է համապատասխանեցնեին տասը հայտնի մարդկանց նկարներն ու նրանց աֆորիզմները, իսկ երրորդ փուլում թիմերը խաղացին Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ, բաղկացած վեց հարցից։
Երեք փուլերի արդյունքում 12 միավորով հաղթող ճանաչվեց Հում X դասարանը ներկայացնող, «Կարմիր» թիմը, որը և իրավունք նվաճեց մասնակցել դեկտեմբերին դպրոցում կայանալիք Ամանորյա եզրափակիչ խաղին։
Комментариев нет:
Отправить комментарий