«Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում» ծրագիրը, որի շրջանակներում հայտարարել էր «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների մրցույթ: «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» պաստառների մրցույթի նպատակն էր նպաստել դպրոցականների շրջանում վաղ տարիքից
ծխախոտի օգտագործման կանխարգելմանը, առողջության վրա ծխելու վնասակար ազդեցության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
ծխախոտի օգտագործման կանխարգելմանը, առողջության վրա ծխելու վնասակար ազդեցության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Սույն թվականի նոյեմբերի 25-ին «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում թիվ 45 ավագ դպրոցի հետ համատեղ անցկացվեց «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների մրցույթ: Գյումրու No 3 ավագ դպրոցից մրցույթին մասնակցեցին VIII-X-րդ դասարանների աշակերտներ եւ դասղեկներ: Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց A3 ֆորմատի պաստառներ՝ ուղղված ծխելու դեմ հակագովազդին: Թիվ 45 դպրոցն էլ ներկայացրեց իրենց աշակերտների պատրաստած պաստառները:
Կենսաքիմիա հոսքի X դասարանցիներն էլ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մ. Մսրյանի օգնությամբ կազմակերպել էին միջոցառում «Երկրորդային ծուխը եւ ձեր ընտանիքի առողջությունը» թեմայով՝ ներկայացնելով ծխելու եւ երկրորդային ծխի վտանգները: Առանձնացվել էին մարմնի բոլոր կարեւորագույն հատվածներն ու օրգանները եւ ցուցադրվեց դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունների մասին պատմող ամփոփ ցուցադրություն:
Комментариев нет:
Отправить комментарий