19. սեպտեմբեր 2013թ.: Հայաստան: ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի միջոցառումների սրահում էին հավաքվել ուսուցչակազմն ու աշակերտակազմը, ինչպես նաեւ բազմաթիվ հյուրեր Հայաստանի տարբեր վայրերից ու սփյուռքից: Հուշ-ցերեկույթը այս դպրոցի կամարների ներքո նվիրված էր 1983թ. հուլիսի 27-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կատարված 5 հայորդիների զոհաբերումը վերոհիշյալ պետության մեջ գտվնող թուրքական դեսպանատան ներսում, ասել է թե մատաղ ազատության բագինին: Զուգահեռ անցկացվեց նաեւ գործողության 30 ամյակին նվիրված Արա Նախշքարյանի վերջերս հեղինակած «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» գրքույկի շնորհանդեսը եւ այդ մասին վկայող ֆիլմի ցուցադրումը, որը պատրաստել էր Արա Նախշքարյանն ու Լիլիթ Մնացականյանը:
- 1. VII ԴԱՍԱՐԱՆ
- 2. VIII ԴԱՍԱՐԱՆ
- 3. IX ԴԱՍԱՐԱՆ
- 4. X հում. ԴԱՍԱՐԱՆ
- 5. X տնտ.ԴԱՍԱՐԱՆ
- 6. X Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 7. XI հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 8. XI հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 9. XI բնագ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 10. XI բնագ. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 11. XII Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 12. XII հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 13. XII հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 14. XII տնտ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 15. XII տնտ. 2 ԴԱՍԱՐԱՆ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Արա ճան առիթն ունեցայ հետեւելու այս ծրագրին որն ներկայացուցած էիր դպրոցին մէջ, ինձ համար ալ կար շատ բան նոր ու ուսանելի հետաքրքիր: ԱՅՍ ՆԱՀԱՏԱԿ ՏՂԱՔԸ երբեւէ այսպիսին յիշատակութեան թէ ընդհանրապէս իրենց մեծ գործին այսքանին լայն տեղեկատւութիւն չէր ներկայացուած, սա գործը դուն ես որն կը բերես՛ որին համար պէտք է քեզ շնորհակալ ըլլայ իւրաքանչիւր գիտակից հայ: ԱՐԱ վարձքդ կատար, կը յուսամ թէ մեր կուսակցութեան մեխանիզմը տեղ մը լրջօրէն ընդառաջ գնայ սա տղոց ի պատշաճի յիշատակ ման գծով որպէսզի այս տղոց մեծ գործի յիշատակութիւնը գտնայ պետական արձագանք ու հովանի ու այդ սրահդ նաեւ ողողուի մատղաշ երեխեքով որոնց փոխանցուելու է օրուան պատգամը:
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ սիրելի ընկեր: Եւ կիսում եմ մտահոգությունդ:
УдалитьՈւղակի ասեմ« որ այս ու նման տղաքի մասին պիտի տարվա 365 օրն էլ խոսվի որպեսզի արթնության կոչ լինի: Թե չէ մենք մենակ առիթից առիթ ենք հիշում ու հետո սկսում ենք մեղադրել այս կամ այն բարձրաստճանին: Մինչդեռ նրանք էլ պիտի ասեն թե էդ դուք նախ արեք հետո մեզանից պահանջեք: Ես իմ մասով անում եմ ու մնացածներից էլ պահանջելու բան ունեմ: Բայց սա պիտի լինի ոչ թե համակուսակցական այլ համապետական:
Էսքան փորձություն ու տառապանք ունեցած ժողովրդին վայել չէ չճանաչել իր մեծերին, իր անձնազոհ սուրբ նահատակներին, իր բարձր արժեքներին: նրանք մեր մութ ճանապարհների լույսն են, նրանք թանկ են մեզ: Ինչ նրանք արել են մեր ուժերից վեր է երևի, որովհետև նրանք անհատ են, բացառիկ ու եզակի:Բայց կարծեմ վեր չէ մեր ուժերից հիշել նրանց, հավերժացնել, անմահացնել ու ապրեցնել և փոխանցել հետագա սերունդներին: Շնորհակալություն բոլոր, բոլորին, ովքեր դա անում են: Շնորհակալություն Արա Նախշքարյան հային, որ խավարի միջից վեր հանեց Լիզբոնի սուրբ նահատակների անձնազոհ սխրանքը և անմահացրեց նրանց:
ОтветитьУдалитьhttp://schoolcentres.blogspot.com/2013/09/blog-post_8220.html
ОтветитьУдалить