
Դպրոցից ընդգրկված են եղել թվով 14 աշակերտ XI հում. և XI տնտ. դասարաններից: Մեր դպրոցին հանձնարարված էր «Գործազրկությունը Գյումրի քաղաքում» թեման: Մրցույթի առաջին օրը ճանաչողական խաղերի միջոցով, բոլոր մասնակիցները ծանոթացան միմյանց հետ: Այնուհետև մենք սկսեցինք պատրաստվել մրցույթին:
Պատրաստեցինք մեր ելույթը և կազմեցինք՝ մեզ հանձնարարված խնդրի լուծումը:
Օրվա վերջում մեր կազմած լուծումը ընդունվեց հանձնաժողովի կողմից: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ մրցութային փուլը: Բոլոր 4 դպրոցները ներկայացրեցին իրենց լուծումները, որոնց գնահատական էին տալու հանձնաժողովի անդամները:
Մեր դպրոցի երեխաները կարողացան պատվով ներկայանալ և զբաղեցրեցին II պատվավոր հորիզոնականը:


Комментариев нет:
Отправить комментарий