
Աշունն էր իր ոսկեծամ երանգով դպրոցի դռնից մտել ներս ու պիտի պիտի դուրս թափվեր պատուհաններից: Աշունն իր թախիծն ու սերն էր այսօր բաժանել բոլորին: Այսօր աշնան ոսկեծամ գույների հետ հարություն էին առել հայ գրականության սպիտակավառ մեծերը՝ Սեւակն ու Տերյանը, Դավթյանն ու Սահյանը... Միջոցառումները մեկը մյուսին հետեւում էր դպրոցի բոլոր դասարաններում: Հատիկ-հատիկ, մեկ առ մեկ աշակերտները յուրովի ներկայացնում էին իրենց ներսում զգացած աշունը:
Դպրոցի տնօրինությունն ու աշակերտական խորհուրդը մեկ մարմին էին ձեւավորել եւ ժյուրիի կարգավիճակով մի քանի նոմինացիաներում գնահատում էին դասարան առ դասարան կատարված աշխատանքները:
Ֆլեշ մոբը եզրափակեց միջոցառումների ամբողջ շղթան: Բոլորը մի կտոր աշնանային արեւ տարան իրենց հետ:









Комментариев нет:
Отправить комментарий