2014 թվականի հոկտեմբերի 13ին ՀՀ ԿԳՆ Շիրակի մարզի «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում պատմության ուսուցչուհի Հերմինե Սիմոնյան և մանկապատանեկան կազմակերպիչ Մարիամ Մսրյանի ջանքրերով կազմակերպվեց և անցկացվեց Ինտելեկտուալ խաղ-միջոցառում՝ նվիրված Թարգմանչաց տոնին:
Մասնակիցներ՝ Գյումրու Nօ 3 ավագ դպրոցի Հումանիտար X/Happy/, Տնտեսագիտական X /Նիրվանա/, Կենսաքիմիա X/6+1/ և IXդասարաններից
/Ադրենալին/ ձևավորված թիմեր /յուրաքանչյուր թիմում վեց խաղացող/
/Ադրենալին/ ձևավորված թիմեր /յուրաքանչյուր թիմում վեց խաղացող/
Միջոցառման նպատակը
- Ծանոթացնել թարգմանչաց տոնի խորհրդին
- Տարաբնույթ մրցույթ-վիկտորինաների, տրամաբանական հարցերի միջոցով վեր հանել աշակերտների գիտելիքները հայ և համաշխարհային գրականությունից
- Խթանել հետաքրքրությունը գրքի և գրականության նկատմամբ
Միջոցառման ընթացքը
- Ներկայացվեց թարգմանչաց օրվա խորհուրդը, նշվեց, որ հոկտեմբերի երկրորդ շաբաթը որպես Թարգմանչաց տոն տեղ է գտել մեր պետական տոների շարքում:
- Առաջին փուլ- «Ճանաչիր հերոսին» -Թիմերին ներկայացվեց գրական հերոսների նկարներ պարունակող հարցաթերթիկ և առաջարկվեց երեք րոպեի ընթացքում համապատասխան նկարների տակ լրացնել գրական հերոսի անունը:
- Երկրորդ փուլ- Անհատական բլից- մրցույթ, յուրաքանչյուր թիմից ընտրվում է երկուական հոգի, որոնք հերթով պատասխանում են իրենց ընտրած բնագավառներից (Ո՞ր ստեղծագործությունից է, Գրքեր և հեղինակներ, Հայ գրականություն, Գրական կեղծանուններ, Գրական սեր, Իմ մանկության հերոսները) առաջարկվող հինգական հարցի:
- Երրորդ փուլ- Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ - Երեք թիմերը համաժամանակյա սկզբունքով պատասխանում են 12 հարցի
Երեք մրցափուլերի արդյունքում միավորները բաշխվեցին հետևյալ կերպ
- Ադրենալին- 15 միավոր- Առաջին տեղ
- 6+1- 14 միավոր Երկրորդ տեղ
- Նիրվանա-13 միավոր Երրորդ տեղ
- Happy- 12 միավոր Չորրորդ տեղ
Комментариев нет:
Отправить комментарий