13.04.2013թ-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ոստիկանության 95 ամյակին նվիրված կինոնկարի շնորհանդես միջոցառում, որին հրավիրված էին ՀՀ Ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ` ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ` գնդապետ Կարեն Բաբակեխյանը, ՀՀ Ոստիկանության Անչափահասների վարչության պետ` գնդապետ Նելլի Դուրյանը, ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժնի պետ` գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների բաժանմունքի պետ` փոխգնդապետ Հայկ Զաքարյանը, ոստիկանության այլ աշխատակիցներ:
Միջոցառումը կազմակերպել էին ՄԿԱԳՏՏ` Կարեն Դարբինյանը,կազմակերպիչ` Մարիամ Մսրյանը և դպրոցի աշխատակից` Արա Նախշքարյանը: Աշխատանքներին ներգրաված են եղել աշակերտական խորհուրդը: Միջոցառման ավարտին մեր բարձրաստիճան հյուրերը պարգևատրեցին լավագույն շարադրություններ գրած աշակերտներին:
Комментариев нет:
Отправить комментарий