28. 01. 2015թ. ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Հայոց բանակի 23 ամյակին նվիրված հանդիսավոր համադպրոցական միջոցառում: Առաջին անգամ ՀՀ բոլոր դպրոցներում անցկացվեց հանդիսավոր տողան, բացառություն չէինք նաև մենք` Թումանյանական արժեքներ կրողներս: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ ԶՈՒ No 55035 զորամասի սպաներ` կապիտան Արման Բադեյանը, ավագ լեյտենանտ Ռաֆիկ Հովհաննիսյանը, ազատամարտի մասնակիցներ` Մկրտիչ (Սամվել) Բաղդասարյանը, Գրիշա Համբարյանը, Աշոտ Հարությունյանը, Մնացական Մուրադյանը, Սամվել Հովհաննիսյանը, Յուրա Աթոյանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Գ.
Ալեքսանյանը եւ տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Կ. Դարբինյանը, որից հետո միջոցառմանը հրավիրված հյուրերը աշակերտների հետ անցկացրեցին դասարաններում «Արիության դասեր»: Տնօրեն` Գ. Ալեքսանյանի գլխավորությամբ Հայոց բանակի 23-ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակներ էին ուղարկվել ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ զ/մ–ում ծառայող դպրոցի 10 շրջանավարտներին: Ամենուրեք տիրում էր հայրենասիրական ոգին: Վերջում մեր հյուրերին Գյումրու քաղաքապետ պարոն Ս. Բալասանյանի կողմից հանձնվեցին Հովհ. Շիրազի «Թոնդրակեցիները» գիրքը: Իր կողմից Ա. Նախշքարյանը եւս նվիրեց «Լիզբոնի իմ ընկերները» գիրքը: Միջոցառման մասնակիցները մեծ բավարարվածությամբ հեռացան դպրոցից պայմանով, որ նորից կվերադառնան:

Комментариев нет:
Отправить комментарий