2015 թվական, 16 մայիս, շաբաթ: ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում խինդն ու թախիծը միախառնվել, ձուլվել էին իրար: Դպրոցի կամարներից ներս նշելու էին Հայաստանի Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակը: 26 գարուններ ապրած այս հայորդին, իր կյանքի գնով ապացուցեց, որ «լոկ այնտեղ է սխրանքն սկսվում, երբ վերջանում է ամեն մի հնար...»:
Համադպրոցական միջոցառմանը ներկա էին ինչպես դպրոցի աշակերտաուսուցչական հանրույթը, այդպես էլ հյուրեր համայնքից ու հասարակական կազմակերպություններից:
Հյուրերի մեջ էին նաեւ հերոսի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը եւ Զարեհ Եահնիեանը: Վերջինս, 1983 թվականին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի թուրքական դեսպանատան ներսում անձնազոհության գնով մարտիրոսված 5 ընկերներից մեկի՝ Սիմոնի եղբայրն է:
Հյուրերի մեջ էին նաեւ հերոսի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը եւ Զարեհ Եահնիեանը: Վերջինս, 1983 թվականին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի թուրքական դեսպանատան ներսում անձնազոհության գնով մարտիրոսված 5 ընկերներից մեկի՝ Սիմոնի եղբայրն է:
Միջոցառման ընթացքում դպրոցի տարբեր դասարաններից ներգրավված աշակերտները խոսեցին Թաթուլ անհատականության մասին: Ներկայացրեցին նրա բանաստեղծական ելեւէջներն ու դիտեցին մեծանուն հայորդու մասին պատմող ֆիլմն ու լսեցին նրա կենդանի ձայնը:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Գոհար Ալեքսանյանը տարվա ընթացքում աշակերտական միջոցառումների ժամանակ (օլիմպիական, դպրոցական, համաքաղաքային, հանրապետական եւ այլն...) լավագույն արդյունքը ցուցաբերած աշակերտներին հանձնեց այդ մասին վկայող պարգեւներով:
Միջոցառման կազմակերպչի՝ Դաստիարակության գծով կազմակերպիչ Մարիամ Մսրյանի խոսքով. - այս միջոցառումը ավելի շատ դաս էր, մեծ դաս էր, որտեղ պատանին սովորելով պիտի սովորեցնի, ու ապրելով պիտի ապրեցնի հայրենի հողի համար նահատակված Թաթուլներին ու իր հոգու մեջ տանելով հանձնի դարերին...
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅ ԱԶԳԻՆ , ՈՐ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՆՄԱՆ ՔԱՋ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈՒ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿ Է ԾՆԵԼ, ՄԻևՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՄ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ 3-ՐԴ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՈՂՋ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄԻՆ, ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅԱՆԸ,,, ԴՊՐՈՑՈՒՄ ՀԱՃԱԽԱԿԻ ԿԱԶՆԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՁևԱՎՈՐՎՈՒՄ Է ՎԱՂՎԱ ՀԱՅ ՄԱՐԴՆ ԻՐ ԱՌԱՋԱԴԵՄ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ, ՀԱՅՐԵՆԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՎ,,,իՄ ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔԸ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ ԳՈՀԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ԴՊՐՈՑԸ ԴՆԵԼ ԲԱՐՁՐ ՀԻՄՔԵՐԻ ՎՐԱ, ՍՏԵՂԾԵԼ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՅՆՊԻՍԻ ԿՈԼԵԿՏԻՎ, ՈՐՏԵՂ ՁևԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՂՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՏԵՐԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ,,,
ОтветитьУдалить