Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

09.06.2015

ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ - 50 ամյակ


2015 թվական, 16 մայիս, շաբաթ: ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում խինդն ու թախիծը միախառնվել, ձուլվել էին իրար: Դպրոցի կամարներից ներս նշելու էին Հայաստանի Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակը: 26 գարուններ ապրած այս հայորդին, իր կյանքի գնով ապացուցեց, որ «լոկ այնտեղ է սխրանքն սկսվում, երբ վերջանում է ամեն մի հնար...»:
Համադպրոցական միջոցառմանը ներկա էին ինչպես դպրոցի աշակերտաուսուցչական հանրույթը, այդպես էլ հյուրեր համայնքից ու հասարակական կազմակերպություններից:
Հյուրերի մեջ էին նաեւ հերոսի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը եւ Զարեհ Եահնիեանը: Վերջինս, 1983 թվականին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի թուրքական դեսպանատան ներսում անձնազոհության գնով մարտիրոսված 5 ընկերներից մեկի՝ Սիմոնի եղբայրն է:
Միջոցառման ընթացքում դպրոցի տարբեր դասարաններից ներգրավված աշակերտները խոսեցին Թաթուլ անհատականության մասին: Ներկայացրեցին նրա բանաստեղծական ելեւէջներն ու դիտեցին մեծանուն հայորդու մասին պատմող ֆիլմն ու լսեցին նրա կենդանի ձայնը:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Գոհար Ալեքսանյանը տարվա ընթացքում աշակերտական միջոցառումների ժամանակ (օլիմպիական, դպրոցական, համաքաղաքային, հանրապետական եւ այլն...) լավագույն արդյունքը ցուցաբերած աշակերտներին հանձնեց այդ մասին վկայող պարգեւներով:
Միջոցառման կազմակերպչի՝ Դաստիարակության գծով կազմակերպիչ Մարիամ Մսրյանի խոսքով. - այս միջոցառումը ավելի շատ դաս էր, մեծ դաս էր, որտեղ պատանին սովորելով պիտի սովորեցնի, ու ապրելով պիտի ապրեցնի հայրենի հողի համար նահատակված Թաթուլներին ու իր հոգու մեջ տանելով հանձնի դարերին...


































































1 комментарий:

  1. ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅ ԱԶԳԻՆ , ՈՐ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՆՄԱՆ ՔԱՋ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈՒ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿ Է ԾՆԵԼ, ՄԻևՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՄ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ 3-ՐԴ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՈՂՋ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄԻՆ, ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅԱՆԸ,,, ԴՊՐՈՑՈՒՄ ՀԱՃԱԽԱԿԻ ԿԱԶՆԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՁևԱՎՈՐՎՈՒՄ Է ՎԱՂՎԱ ՀԱՅ ՄԱՐԴՆ ԻՐ ԱՌԱՋԱԴԵՄ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ, ՀԱՅՐԵՆԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՎ,,,իՄ ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔԸ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ ԳՈՀԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ԴՊՐՈՑԸ ԴՆԵԼ ԲԱՐՁՐ ՀԻՄՔԵՐԻ ՎՐԱ, ՍՏԵՂԾԵԼ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՅՆՊԻՍԻ ԿՈԼԵԿՏԻՎ, ՈՐՏԵՂ ՁևԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՂՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՏԵՐԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ,,,

    ОтветитьУдалить

ԷՋԵՐ

Blogger Widgets