
2013 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 45 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի Շիրակի մարզի մասնակից դպրոցների նախընտրական փուլը: Մասնակցում էր 9 դպրոց, քվեարկության էր դրված դպրոցական ընկերությունների արտադրանքները: Մեր դպրոցի արտադրանքը՝ լուսամփոփ, քվեարկության արդյունքում առավելագույն միավորները ստացավ: Հոկտեմբերի 19-ին մարզից ընտրված ևս 3 դպրոցների հետ մասնակցելու ենք Երևանի Հյուսիսային պողոտայում անցկացվող հանրապետական մեծ տոնավաճառին:
Комментариев нет:
Отправить комментарий