Սույն թվականի ապրիլի 17-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ- ում տեղի ունեցավ «Գյումրու աշակերտական խորհուրդների միավորում» կազմակերպության կողմից առաջարկված ծառատունկը: Տնկիները տրամադրել էր «Գյումրու աշակերտական խորհուրդների միավորում» կազմակերպությունը: Ծառատունկին մասնակցեցին աշակերտական խորհրդի անդամները, որոնք դպրոցի բակում նախապես մաքրեցին տարածքը, այնուհետև տնկեցին տնկիները: Նրանք նաև որոշեցին խնամել իրենց ձեռքերով տնկած տնկիները, քանզի եթե նրանք չխնամվեն ծառ չեն դառնա:
Սույն թվականի ապրիլի 19-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ համադպրոցական շաբաթօրյակ, որին մասնակցեցին թե՛ աշակերտներ, թե՛ ուսուցիչներ: Մաքրվեց դպրոցի բակն ու դպրոցական շենքի հարակից տարածքները: Կազմակերպվեց նաև ծառատունկ, որին աշակերտները մասնակցեցին մեծ ոգևորությամբ՝ գիտակցելով, որ ծառերն ունեն կենսական նշանակություն մարդկանց համար:
Комментариев нет:
Отправить комментарий