12. ապրիլ 2014թվական:
Քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցում էր նաեւ ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչակազմն ու աշակերտակազմը: Յուրաքանչյուր հաստատություն ուներ նախապես որոշված իր մաքրման տարածքը: Մեզ եւ թիվ 25 հիմնական դպրոցին տրամադրվել էր «ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ» պուրակը իրեն հարակից տարածքով: Թիվ 25 հիմնական դպրոցի աշակերտներին օգնության եկան նաեւ Գյումրիում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողները: Մեր դպրոցի աշակերտները մաքրման աշխատանքների հետ միասին նաեւ լուծեցին բնապահպանական որոշակի խնդիր: Յուրաքանչյուր աշակերտ իր ձեռքվ պատրաստած թռչնաբույնը հարմարեցրեց այգու մեջ եղած ծառերի ճյուղերին:
Մոտ 3 ժամ տեւած մաքրման աշխատանքները ավարտելուց հետո վերադարձան դպրոցական բնականոն աշխատանքին՝ դպրոցում շարունակվող դասապրոցեսին:
Комментариев нет:
Отправить комментарий