ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը ոգևորությամբ աարձագանքեց մշակույթի նախարարության հայտարարած միջոցառումներին:
03.05.2013թ-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ արտադասարանական ընթերցանության ժամ` նվիրված Վիլյամ Սարոյանին, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորման նախագահ` Նարինե Գևորգյանը VIII դասարանի աշակերտների հետ համատեղ: Դաս-միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տնօրեն` Գոհար Ալեքսանյանը, փոխտնօրեն` Սվետլանա Բալասանյանը, հայոց լեզու և գրականություն մեթոդական միավորման ուսուցչուհիներ` Կարինե Լուլիկյանը և Գոհար Բեգլարյանը:
Երեխաները կարդացին և վերլուծեցին «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» ստեղծագործությունը: Չնայած ստեղծագործության փոքրածավալ լինելուն` այն արծարծում էր բազմաթիվ հարցեր: Աշակերտները սովորեցին տարբերակել արևմտահայ և սփյուռքահայ գրողներին: Հետաքրքիր տեղեկություն իմացան մեր հայրենիքի տեղանուններից մեկի` Բաղեշի մասին: Բազմաթիվ տեղեկություններ հայտնեցին ձիու մասին, օգտագործեցին առածներ, ասացվածքներ, թևավոր խոսքեր: Փոքրածավալ ստեղծագործությունը սովորեցնում էր անգամ անհեթեթ ու զարմանալի աղքատության մեջ ազնիվ ապրելու գիտությունը, բերում էր կորցրած հայրենիքի կարոտը, բարեկամությունը թանկ գնահատելու մարդկային որակը: Երեխաները ճախրեցին սպիտակ ձիու սլացքի հետ` ճանաչելով աշխարհն ու մարդկանց:
Комментариев нет:
Отправить комментарий