
ՀՀ ԿԳՆ Գյումրու N3 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Հերմինե Սիմոնյանը ս/թ մայիսի 28-ին մասնակցեց Գյումրու Ռուսական գրքի տանը կայացած «Իմաստության մատանի» կանանց անհատական մրցաշարին։ Մանակիցների թիվը տասներկուսն էր։ Մրցաշարի մի քանի փուլերի արդյունքում «Ապերիտիվ», «Էրուդիտ լոտո», անհատական «Բրեյն Ռինգ» և «Սեփական Խաղ» հավաքելով առավելագույն միավորներ Հերմինե Սիմենյանը ճանաչվեց հաղթող՝ արժանանալով «Իմաստության մատանի» մրցանակին։
Комментариев нет:
Отправить комментарий