Կթերթես գիրքը, և քո առջև կբացվեն բազմազան պատմություններ, զարմանահրաշ աշխարհներ, կներկայացնեն քեզ իրեց ճիշտն ու սխալը, քեզ կդարձնեն իրենց դատավոր, կթվա՝ արդեն բացահայտեցիր գրքերի էությունը, բովանդակությունը, բայց էլի գրքերի աշխարհը կմնա անսահման ու անվերջ: Թերևս այդպիսի գիտակցումով է, որ ՀՀ ԿԳՆ «Գյումրու N3 ավագ դպրոցի» VIII դասարանի աշակերտ Լևոն Բաղդասարյանը և նրա ընտանիքը դպրոցին նվիրաբերեցին 70 անուն գեղարվեստական գիրք, հարստացնելով դպրոցի գրադարանը: Դպրոցի տնօրեն Գոհար Ալեքսանյանը իր շնորհակալությունը հայտնեց Լևոնին և նրա ընտանիքին գրքերի նվիրատվության համար, հույս հայտնելով, որ այն կծառայի աշակերտների գիտելիքների հարստացմանը, նրանց արժեքային համակարգի ձևավորմանը: Դպրոցի տնօրինությունը Անկախության օրվան ընդառաջ Լևոնին պարգևատրեց նաև խրախուսական գովեստագրով:
- 1. VII ԴԱՍԱՐԱՆ
- 2. VIII ԴԱՍԱՐԱՆ
- 3. IX ԴԱՍԱՐԱՆ
- 4. X հում. ԴԱՍԱՐԱՆ
- 5. X տնտ.ԴԱՍԱՐԱՆ
- 6. X Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 7. XI հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 8. XI հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 9. XI բնագ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 10. XI բնագ. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 11. XII Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 12. XII հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 13. XII հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 14. XII տնտ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 15. XII տնտ. 2 ԴԱՍԱՐԱՆ
15.09.2013
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий