Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

03.12.2013

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու No3 ավագ դպրոց» ՊՈԱԿ -ում տեղի ունեցավ ուսուցիչների և աշակերտների խրախուսանքների շնորհանդես: 
Դպրոցի տնօրինության կողմից խրախուսանքի արժանացան ԳՊՄ-ի կողմից կազմակերպված դպրոցականների հանրապետական օլիմպիադայում պարգևների արժանացած աշակերտները և ուսուցիչները: 
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո
անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ փառատոնի, որն այս անգամ նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին և կրում էր «Լեզու և հայրենիք» խորագիրը, դպրոցական փուլի մասնակիցներին շնորհվեցին շնորհակալագրեր և գովասանագրեր:
«Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛» խորագրով համադպրոցական ընթերցանության մրցույթի՝ 
/հայերենից, ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից/ մասնակից աշակերտները ևս պարգևատրվեցին շնորհակալագրերով և գովասանագրերով:
Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր տարեցների խնդիրներին նվիրված միջոցառումների շարք, որը կրում էր «Միայնակ չթողնենք մեր մեծերին» խորագիրը: Նոյեմբերի 29-ին «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ից տարեցների հիմնախնդիրները պատկերող գեղանկարչական աշխատանքների եզրափակիչ ցուցահանդեսին դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Մ. Մսրյանի ղեկավարությամբ մասնակցեցին այդ ցուցահանդեսին իրենց գեղանկարչական աշխատանքները ներկայացրած հինգ աշակերտուհիներ՝ Մխիթարյան Եկատերինան, Մովսիսյան Սոֆին, Ավետիսյան Մարիամը, Ալեքսանյան Սուսաննան, Ստեփանյան Ջուլիետան, որոնք Հայկական Կարիտասի կողմից ստացան պատվոգրեր և նվերներ:
Նույն ծրագրի շրջանակներում դպրոցի ցուցահանդեսին իրենց գեղանկարչական աշխատանքները ներկայացրեցին, որի համար տնօրինության կողմից գովեստագրերի արժանացան Խաչատրյան Անին և Պողոսյան Մերին: 
ՀՀ Անկախության 22 -րդ տարեդարձին նվիրված «Նոր հայրենիք, հզոր հայրենիք» խորագիրն էր կրում պատանի ստեղծագործողների, շարադրությունների, ձեռքի աշխատանքների, գեղանկարչական աշխատանքների մրցույթը, որի մասնակից աշակերտները պարգևատրվեցին գովեստագրերով և նրանց աշխատանքներով դպրոցում բացվեց ցուցահանդես:
Նոյեմբերի 28 -ին «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որի արդյունքում թիմերը համապատասխանաբար զբաղեցրեցին հետևյալ մրցանակային տեղերը՝
հումանիտար X դասարան «Կարմիր» թիմ I կարգի մրցանակ
կենսաքիմիա X դասարան «Կապույտ» թիմ II կարգի մրցանակ
տնտեսագիտական X դասարան «Ծիրանագույն» թիմ III կարգի մրցանակ

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets