Դեկտեմբերի 11-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի նախագահ Հ. Հովհաննիսյանը, համանախագահ՝ Ա. Գասպարյանը դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մ. Մսրյանի ուղեկցությամբ այցելեցին «Արաքս» կենտրոն ԲՀԿ հանդիպելու կենտրոնի տարեցների հետ:
Հաշվի առնելով համայնքի աշխատակազմի և հաստատության միջև ձևավորված համագործակցության ավանդույթը «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհուրդը որոշեց մասնակցել Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից կազմակերպված տարեցների խնդիրներին նվիրված միջոցառումների շարքին՝ տարեցների
հիմնախնդիրները պատկերող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսին: Խնդրեցին հաստատության տնօրինությանը, մանկավարժական և ծնողական խորհուրդներին՝ աջակցելու համայնքային նշանակության բարեգործական հիմնադրամի կազմակերպման գործում: Նոյեմբերի 29-ին կազմակերպվեց «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ՄԻԱՅՆԱԿ ՉԹՈՂՆԵՆՔ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ» դրամահավաք - միջոցառումը, որի ընթացքում դպրոցի աշակերտական և ուսուցչական հանրույթի կողմից կատարվեց նվիրատվություն, «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ փոխանցվեց 25000 դրամ /քսանհինգ հազար/, իսկ «ՄԻԱՅՆԱԿ ՉԹՈՂՆԵՆՔ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ» ծրագրին՝ 9000 /ինը հազար/ դրամ:

Աշակերտական խորհուրդը համագործակցելով «Արաքս» կենտրոն ԲՀԿ հետ,՝ «Միայնակ չթողնենք մեր մեծերին» ծրագրի համար հավաքված 9000 դրամը /ինը հազար/ տրամադրեց «Արաքս» կենտրոնի տարեցների հիմնախնդիրների լուծմանը: Հավաքված ինը հազար դրամից աշակերտական խորհրդի անդամների կողմից կատարվեց Կարապետյան Ալեքսանդրի, Իսպիրյան Ժաննայի, Ստեփանյան Իրինայի խմելու ջրի վարձի մուծում /հազարական դրամ/ և Վարդանյան Խանումի էլեկտրաէներգիայի վարձի մուծում /երկու հազար դրամ/ ընդամենը 5000 /հինգ հազար/ դրամ: Մնացած 4000 /չորս հազար/ դրամով գնվեց անկողնային պարագա և գիշերազգեստ, որը հանձնվեց Հրանուշ Սուքիասյանին /Արագած 2 թաղամաս 6 շենք 1 բնակարան/:
Դեկտեմբերի 11-ի հանդիպման ժամանակ աշակերտները տարեցներին հանձնեցին մուծման անդորագրերը և գնված նվերները: Տարեցները հուզված էին աշակերտների ուշադրությունից, իսկ աշակերտները տեսնելով տարեցների ժպիտները իրենց արած գործից լցվեցին գոհունակությամբ: Վերը նշված բարեգործական ակցիան նպաստեց երկու սերունդների մերձեցմանը:
Комментариев нет:
Отправить комментарий