
«Հայր մեր»-ի ներքո աշակերտներն իրենց խոնարհումը բերեցին: Միջոցառման ընթացքում լսվում էին Կոմիտասի անմահ երգերը, Նունե Ավետիսյանի ասմունքը, «1.5 միլիոն կյանք» եւ Արթուր Մեսչյանի «Ո՞ւր էիր, աստված» երգը, Պարույր Սեւակի «Եռաձայն պատարագ» պոեմից հատվածներ: Ինչպես միշտ, այս անգամ էլ ունկնդիրներին գեղագիտական հաճույք պատճառեց Վահե Մարգարյանը, որն իր կլկլան ձայնով գերեց բոլորին:
Դաս-միջոցառումը մեկ անգամ եւ փաստեց այն մեծ ողբերգությունը, որ ապրեց հայ ժողովուրդը 20-րդ դարի սկզբին:
Դասն ավարտվեց լավատեսական խոսքերով՝ սպասելով իսկական արդարությանը:

Комментариев нет:
Отправить комментарий