2014 թվականի սեպտեմբերի 27-ին «Գյումրու Nօ3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեցին աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: Ներկայացվեց աշակերտական խորհրդի նախագահի լիազորությունները: Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ կազմակերպելու նպատակով՝ սովորողների ինքնավարության ընտրական հանձնախումբը որպես աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուներ էր գրանցել խորհրդի անդամներից տնտեսագիտական XI դասարանի աշակերտուհիներ Գոհար Արթուրի Գինոսյանին և Դիանա Արմենի Գևորգյանին: Առաջադրված թեկնածուները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերը:
Ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի նախագահի 2014թ.-ի սեպտեմբերի 27-ին կայացած ընտրություններն ամփոփելուց հետո, ստացված արդյունքների հիման վրա, մեկ ուսումնական տարի լիազորությունների ժամկետով աշակերտական խորհրդի նախագահ է ընտրվել՝ Գոհար Արթուրի Գինոսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий