Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

20.12.2014

ՕԳՆԵ՛ՆՔ ՀԱՍԱԿԱԿԻՑ ԿԱՐԻՔԱՎՈՐԻՆ մաս 2

սկիզբը կարդալ այստեղ՝ ՕԳՆԵ՛ՆՔ ՀԱՍԱԿԱԿԻՑ ԿԱՐԻՔԱՎՈՐԻՆ մաս 1

Ինչպես արդեն ներկայացրեցինք՝ 2014 թվականի դեկտեմբերի 15-ից, ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿՈՒՄ մեկնարկեց՝ «ՕԳՆԵ՛ՆՔ ՀԱՍԱԿԱԿԻՑ ԿԱՐԻՔԱՎՈՐԻՆ» ծրագիրը:
Այսօր եւս մարդաշատ էր գերմաներենի դասասենյակը: Առավոտից համայնքի բնակիչների հոսքը դեպի դպրոց չէր դադարում: Կեսօրին արդեն աշակերտները փորձեցին տեսակավորել ու տեղավորել պարկերում ու արկղերում, պարզապես թեթեւացնելով դասասենյակը:
Ուրախ տրամադրությունն ու ժպիտը կախված էր աշակերտների դեմքից ու աչքերի փայլի հետ փոխանցվում էր մյուսներին:
-Հուսանք, որ կկարողանանք հավաքել բավականաչափ իրեր առաջին անհրաժեշտ օգտագործելու համար: Այս կերպ եթե շարունակենք ապա վստահ եմ, որ օգնության բռունցքը կթակի նաեւ համաքաղաքացի ծերերի ու հաշվանդամ անօգնականների դռները: Իր խոսքի մեջ նշեց աշակերտուհին ու շարունակեց. - Մեր շնորհակալությունն ենք հայտնում նաեւ կոշիկի խանութի աշխատակցուհուն: Մենք այսօր դասընկերուհիներով գնացինք տուփեր ու արկղեր գտնելու, ճարելու, խնդրելու ու այդ խնդրով մտնում էինք խանութներ ու կրպակներ: Հանկարծ կոշիկի խանութի վաճառողուհին, երբ իմացավ տուփերի ձեռքբերման պատճառն ու նպատակը, իր կողմից մեկ զույգ կոշիկ նվիրեց մեր սուրբ գործին: Այսպիսով՝ կարող ենք ասել, որ մեր այս քայլը ոգեւորեց նաեւ մեր համաքաղաքացիներին ու հիմա կարող ենք նշել, որ մենք մենակ չենք: 
Շնորհակալություն բոլորին, այս ՍՈՒՐԲ ՈՒ ՆՎԻՐԻԱԿԱՆ գործին մեզ աջակից լինելու եւ մեր կարիքն ունեցող համաքաղաքացիների կողքին կանգնելու համար:































































































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets