Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

14.05.2013

Անմոռանալի օրեր Ավստրիայում

Մուրադյան Սվետլանա
2013 թվականի ապրիլի 27-մայիսի 4-ը Գյումրու Nօ 3 ավագ դպրոցի հինգ աշակերտներս` XI բնագիտամաթեմատիկական 1 դասարանից` Արտակ Միլիտոսյանը, XI բնագիտամաթեմատիկական 2 դասարանից` Նելլի Հակոբյան, X բնագիտամաթեմատիկական 1 դասարանից` Եկատիրինա Մխիթարյանը, X հումանիտար 2 դասարանից` Էլվիրա Տեր-Ստեփանյանը և X հումանիտար 2 դասարանից` Սվետա Մուրադյանս ուղևորվեցինք Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասի Դորնբիրն քաղաք՝ ութ օրով: Ճիշտ է, ժամանակը այդքան էլ երկար չէր, բայց ո՞վ կմտածեր, որ այդքան կարճ ժամանակում կստանանք այսպիսի բավականություն: Սրտի թրթիռով սպասում էի, թե երբ է մեր ինքնաթիռը ժամանելու: Գիտեի, որ կյանքս 180 աստիճանով փոխվելու է դեպի լավը: Վերջապես եկավ այդ բաղձալի պահը: Օդանավակայանում մեզ սպասվում էր անսպասելի դիմավորում հրաշալի մարդկանց կողմից:
Նրանց հետ միասին գնացինք դպրոց, որտեղ շատ մարդկանց հետ ծանոթացանք: Բոլորը շատ սիրալիր և հյուընկալ էին, բարի և էներգիայով լեցուն: Եվ, որ ամենակարևորն է, ծանոթացա իմ ընտանիքի հետ: Նրանք ինձ այնքան լավ դիմավորեցին, որ անհնար է նկարագրել: Նրանց հետ անցկացրած ամեն պահը ինձ համար անմոռանալի է: Երանի մեր աչքերին, որ այսքան փոքր տարիքում տեսանք Ավստիան: Ավստրան փայլում էր իր աննկարագրելի բնությամբ: Ինձ թվում է Ավստրան կատարյալ է: Չկար այնպիսի բան, որ ինձ դուր չգար:
Նրանց հետ միասին գնում էինք դպրոց: Ավստրիայի դպրցները տարբերվում էին մեր դպրոցներից: Դասերի ընթացքը, առարկաները ամեն ինչ տարբեր էին:
Չեմ ուզում մեր անցկացրած ամեն օրը նկարագրել, որովհետև արդեն այս մեծ տպավորություններս բավական է հասկանալու համար, թե ինչ հրաշալի են անցել մեր օրերը:
Ես նրանցից սովորել եմ քաղաքավարի լինել և սկսել եմ հաճախ օգտագործել «կներեք» և «շնորհակալություն» բառերը:
Այնտեղ անցկացրած մեր օրերը երբեք չեմ մոռանա և կհիշեմ,որպես իմ կյանքի լավագույն ութ օրեր:
Շատ եմ ուզում, որ այս համագործակցությունը միշտ շարունակվի և մյուս երեխաներն էլ կարողանան տեսնել այդ հրաշքը: Շնորհակալ ենք Գյումրու Nօ 3 ավագ դպրոցին, որ մեզ ընձեռնում է նման հնարավորություն և իհարկե շնորհակալ ենք նրանց՝ մեզ անմոռանալի օրեր պարգևելու համար:

1 комментарий:

ԷՋԵՐ

Blogger Widgets