
«Թմրամոլությունը որպես հասարակական չարիք» թեմայով միջոցառումը, որի նպատակն էր վեր հանել աշակերտների պատկերացումներն ու իրազեկությունը թմրամիջոցների և դրանց հետ կապված վտանգների վերաբերյալ: Մասնակիցներն էին կեսաքիմիա հոսքի և տնտեսագիտական հոսքի X դասարանների աշակերտները: Կենսաքիմիա հոսքի աշակերտները ներկայացրեցին թմրամիջոցները և հոգեմետ նյութերը, նրանց տեսակները, մարդու
օրգանիզմի վրա թողած հետևանքները: Ցուցադրվեց տեսաֆիլմ սինթեթիկ թմրամիջոցների և նրանց վնասակար ազդեցության մասին: Այնուհետև տեղի ունեցավ քննարկում, խոսվեց թմրամիջոցների կախվածության, թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեբանական, սոցիալական, ֆինանսական և իրավական հետևանքների մասին: Ներկաները եկան այն եզրահանգմանը, որ թմրամոլությունից խուսափելու ամենահուսալի ձևը երբեք այն չփորձելն է:
Комментариев нет:
Отправить комментарий