
Անհապաղ առաջին օգնություն հատկապես անհրաժեշտ է սուր սկսվող, կյանքին վտանգ սպառնացող վիճակների (օրինակ՝ կոմա, արյունահոսություն, թունավորումներ, ջրահեղձություն, շոկ, էլեկտրավնասվածք և այլն) ժամանակ։
Հաճախ առաջին օգնության ճիշտ ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը։ Օրինակ՝ ոսկրերի բաց կոտրվածքների ժամանակ վիրակապի ևբեկակալի արագ ու ճիշտ դնելը հաճախ կանխում է վտանգավոր բարդությունները (շոկ, վարակ և այլն), գիտակցությունը կորցրած հիվանդին գլուխը կողքի թեքած որովայնի վրա պառկեցնելը խանգարում է փսխման զանգվածներն ու արյունը շնչափող ու բրոնխներ ընկնելուն և կանխում շնչարգելությունից մահվան վտանգը։
Комментариев нет:
Отправить комментарий