
2015 թվականի նոյեմբերի 20-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիկինգի» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթաց: Դասընթացին մասնակցեցին դպրոցի IX-րդ, X-րդ, XI –րդ դասարանների թվով 28 աշակերտներ: Դասընթացն անցկացրեցին «
ԼԻՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ»
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ նախագահ` Արմենուհի Կաժոյանը և «
ԼԻՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ»
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ գործադիր տնօրեն` Գուրգեն Տարախչյանը: Աշակերտներին ներկայացվեց, թե ինչ է միգրացիան, միգրացիայի հետ կապված հասկացությունները, անօրինական միգրացիան, թրաֆիքինգը և թե ինչպես խուսափել թրաֆիքինգից: Աշակերտներին ցուցադրվեց ցուցադրություն. «Աշխարհը և մենք», տեսանյութեր թրաֆիկինգի վերաբերյալ: Դասընթացի ավարտին մասնակից աշակերտներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր, իսկ դպրոցի դաստիրակության աշխատանքների կազմակերպիչ` Մ. Մսրյանին հանձնվեց շնորհակալագիր դասընթացի կազմակերպմանն աջակցելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий