Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

03.11.2016

ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2016 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 13։00-ին, Գյումրու Թումանյան 85 հասցեի (թիվ 3 ավագ դպրոց ՊՈԱԿ) բակում բացվեց «Ապրիլյան քառօրյա» պատերազմում նահատակված զինծառայող, դպրոցի սան՝ Վիկտոր Յուզիխովիչի անվան մարզադաշտն ու հուշարձանը։
Շիրակի մարզպետ՝ Հ. Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ՝ Ս. Բալասանյանի, Գյումրու ՏԶԿ պետ՝ գնդապետ Խաչատրյանի եւ հարյուրավոր մասնակիցների ներկայությամբ ՀՀ Մարտական Խաչ առաջին աստիճանի ասպետ Վիկտոր Յուզիխովիչի եղբոր եւ Գյումրու, «Ապրիլյան Պատերազմում» նահատակված 7 զինծառայողների ծնողների կողմից բացվեց խաչքար-հուշարձանը:
Այն կառուցվել է նահատակ հերոսի անունը կրող հենց այն նույն դասարանի դիմաց, որի պատուհանից միշտ կապույտ երկնքին էր նայում դպրոցի սիրելի սանը:
Հոգեւորականի կողմից խաչքարն օծվելուց անմիջապես հետո խոսք առան մարզպետն ու քաղաքապետը, իրենց երախտիքն ու խոնարհում հայտնելով թե՛ Վիկտորի եւ թե՛ մնացած նահատակների ծնողներին ու հարազատներին:
Հուշարձանի բացման արարողակարգից անմիջապես հետո ներկաները տեղափոխվեցին դպրոցի բակ, որտեղ էլ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանի բարձր հովանու ներքո բոլորովին վերջերս կառուցվել էր մարզահրապարակ եւ որն էլ դպրոցի խորհրդի եւ տնօրենի կողմից անվանակոչվել էր Վիկտոր Յուզիխովիչի անվամբ: Մարզահրապարակի կառուցումն ավարտելուց անմիջապես հետո դպրոցների եւ թաղերի միջեւ աշնան սկզբին անցկացվել էր ֆուտբոլի առաջնություն: Խաղերի ելքը խաղային արդյունքում որոշվել էր, եւ հիմա հերթը հասել էր առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած թիմերի պարգեւատրմանը: Դպրոցի տնօրեն Կ. Դարբինյանի խոսքից անմիջապես հետո մարզահրապարակի բացման արարողակարգի պատիվը տրվեց Էդգար Յուզիխովիչին, որին էլ հաջորդեց մեդալների հանձնումը: Համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի պարգեւատրման պատիվը տրվեց Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին եւ ՀՖՖ Գյումրու ֆուտզալի ներկայացուցչին:
Դպրոցի ներսում մի ուրիշ խորհուրդ կար: Հերոսի անվան դասասենյակում համադպրոցական միջոցառմանն էին պատրաստվում: Փոխտնօրեն Գեղանի Մարտիրոսյանի եւ աշակերտների միասնական ջանքերով փոքրիկ միջոցառում անցկացվեց եւ աշակերտներն իրենց ասմունքով ու երգով մեծ ոգեւորություն, հուզմունք ու, դարերի մեջ ապրելու հույս եւ վստահություն ներշնչելով ներկաներին, միջոցառումն ավարտեցին Գուսան Հայկազունու «ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ...» երգի հնչյունների ներքո...
ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ...
ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՆՄԱՀ ԵՆ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻՇՏ ՄԵԶ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԹԱՑՈՂ ԵՎ ՄԵՐ ԲԱԶԿԻՆ ՄԻ ԱՎԵԼՈՐԴ ԱՆԳԱՄ ԶԱՐԿ ՏՎՈՂ...

ԴԻՏԵԼ՝ 






















































































































































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets