Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

13.03.2013

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ - 125

«ԵՐԴՎՅԱԼ ՍՊԱՐԱՊԵՏԸ», այսպես էր վերնագրված Զորավար Գարեգին Նժդեհին նվիրված միջոցառումը, որը կայացավ դպրոցի կամարների ներքո: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, անդամներ, դպրոցների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, լրագրողներ և պարզապես հետաքրքրված քաղաքացիներ, ովքեր սրտատրոփ սպասում էին միջոցառման անցկացմանը: Միջոցառման կազմակերպիչ Արա Նախշքարյանի խոսքերով. «-նմանատիպ միջոցառումները գալիս են լրացնելու սերունդների դատարկված հոգիները հայրենասիրական դաստիարակությամբ:
Մեր տնօրենն ամեն ինչ անում է, որպեսզի աշակերտները չհեռանան իրենց արմատներից: Սովորեն ժամանակի միջ ճիշտ գնահատել իրավիճակն ու պահպանեն ձեռք բերվածը, գոնե մինչև հաջորդ սերունդին փոխանցելը: Նմանատիպ մի քանի միջոցառումներ ևս անցկացրել ենք արդեն, նվիրված ՀՀ Ազգային հերոսներ Թաթուլ Կրպեյանին, Վազգեն Ա Վեհափառին, Մոնթե Մելքոնյանին... Սա էլ գալիս է լրացնելու այդ շարքը: 
Այս միջոցառման մասնակիցները VIIԱ դասարանի աշակերտներն են, այն դասարանի, որը գերազանց վարքագծով և ուշիմ աշակերտակազմ ունենալու համար 2010 թվականին դպրոցի տնօրենի հրամանով իր վրա կրեց ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը»:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets