Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

13.03.2013

ՄՈՆԹԵ 50 - ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ

Բնության ամենաշռայլ պարգևը մարդն է: Մարդը ծնվում է ոչ թե նրա համար, որ աներևույթ փոշու նման անհետանա, այլ մարդը ծնվում է նրա համար, որպեսզի հետք թողնի երկրի վրա: Հերոսները մեռնում են, բայց չեն մոռացվում: 
Ամենագեղեցիկ և միևնույն ժամանակ ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր ապրել են իրենց ողջ կյանքը՝ հերոսանալով: 
Այդպիսիներից է Մոնթե Մելքոնյանը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Ավոն: 
Նոյեմբերի 25-ին լրացավ ԼՂՀ Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, փոխգնդապետ, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50-ամյակը: 
Չնայած նրան, որ մեր հերոսը չհասցրեց ապրել մինչև իր 50-րդ գարունը՝ պատերազմի դաշտում ընկնելով հերոսի մահով, սակայն մեծ եղավ նրա ավանդը Արցախյան ազատամարտի գործում:
Իր ամբողջ կյանքի ընթացքում Ավոն զբաղվել է հայրենասիրական գործունեությամբ, հոդվածներ գրել հայ ազատագրական պայքարի տարբեր դրվագների մասին, տպագըրել է գրքեր: 
Զգալով Արցախյան ազատամարտի անհրաժեշտությունը՝ Մոնթեն մեկնել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով: 
Նման անմահ հերոսների օրինակով է, որ ապագա սերնդի մեջ պետք է դաստիարակվի անպարտ զինվորի ոգին: 


Այդ կապակցությամբ 2007 թվականի նոյեմբերի 23-ին թիվ 3 դպրոցում արձագանքելով ՀՀ Վարչապետ Ս. Սարգսյանի հրամանագրին /այն է՝ բոլոր կրթական օջախներում անցկացնել միջոցառումներ նվիրված Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 50 ամյակին/, դպրոցի տնօրեն Գ. Ալեքսանյանի և Ա. Նախշքարյանի ջանքերով կազմակերպվեց հոբելյանական մեծ գրական-երաժշտական հուշ-ցերեկույթ՝ անմահ հերոսի հիշատակին: Միջոցառմանն իրենց լուրջ աջակցությունն էին բերել նաև դպրոցի մանկապատանեկան կազմակերպիչ՝ Մ. Մսրյանը, գրադարանավար՝ Ս. Զոհրաբյանը, բուժքույր Լ. Հայրապետյանը, դաստիարակության գծով փոխտնօրեն Կ. Դարբինյանը, ուսուցիչներ ու աշակերտներ: 
Ինչպես տեսանք ողջ դպրոցն է ոտքի: 
-Պատշաճորեն պիտի ներկայացվի Հերոսին. սա սովորական դպրոցական միջոցառում չէ, սա միջոցառում է Հերոսին հերոսացնելու. - ընդհանուր զրույցի ժամանակ ասաց միջոցառման կազմակերպիչ Ա. Նախշքարյանը:Միջոցառմանը ներկա էին դպրոցի աշխատանքային կազմը, դպրոցի նախկին ուսուցիչներ՝ ընկեր Լ. Վանեցյանն ու ընկեր Ա. Մանուկյանը, ուսանողներ, դասախոսներ, լրագրողներ՝ համաքաղաքային լրագրերից ու հեռուստատեսություններից, հյուրեր՝ պատվավոր և հարգելի: 
Հնչեց միջոցառումն ազդարարող առաջին ակորդները, աշակերտ Ալբերտն ու աշակերտուհի Անժելան բեմահարթակից ներկայացնում են Մոնթե Ազգային հերոսին. ո՞վ էր, որտեղից էր գալիս, և ո՞ւր էր գնում: Էկրանին՝ Մոնթեն էր իր ապրած, անցած կյանքի ճանապարհին: 
Միջոցառման հեղինակ Արա Նախշքարյանի նպատակն էր կարևորել նման միջոցառումների անցկացումը, չէ՞ որ անմահ հերոսի հետևյալ խոսքերը՝ «...Եթե մենք կորցնենք Արցախը, ապա կշրջենք Հայոց պատմության վերջին էջը...», պետք է դառնա ուղեցույց՝ գալիք սերունդների մեջ հայրենասիրություն սերմանելու գործում: 
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Գոհար Ալեքսանյանը իր ամփոփիչ խոսքում նշեց, որ. -սա մի հայրենասիրական դաս էր ապագա սերունդների համար, ճանաչելու ազգային հերոս, մարտը շահած, փառքով ընկած, սակայն չմահացած ու դեռ երկա՜ր ապրող լեգենդար Մոնթե-Ավոյին:

1 комментарий:

  1. ՆԱԽ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ` ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ, ՈՐՊԵՍ ԲՈՑԱՇՈՒՆՉ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ:ՆԱ ԻՐ ՄԵՋ ԵՂԱԾ ԱՆՍԱՆՁԵԼԻ,ՓՈԹՈՐԿՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՂՈՐԴԵԼ ՇՐՋԱՊԱՏԻՆ ԵՎ ՎԱՐԱԿԵԼ ՆՐԱՆՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ:ՆԱ ԻՐ ԳԵՐԶԳԱՅՈՒՆ ՀՈԳՈՒ ՄԵՋ ԱՆՄԱՀ Է ՊԱՀՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԵՎ ԳԵՐԽՆԴԻՐ Է ԴՐԵԼ ԱՊՐԵՑՆԵԼ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՄԵՋ;ԴԱ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ, ՍՐԲԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ:ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ ԼԱՎ Է ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԻՐ ՈՏՔԻ ՏԱԿԻ ՀՈՂՆ Է, ՆՐԱ ՀԻՄՔՆ ՈՒ ԱՐՄԱՏԸ, ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԲՈԼՈՐԻ ՄԵՋ Է ՄԵՐ ՈՒԺԸ:ՆԱ ԼԱՎ Է ԳԻՏԱԿՑՈՒՄ, ՈՐ ԻՐ ՀԱՄԱՐ ԱՆՍԱՀՄԱՆՈՐԵՆ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ:ԱՅՍՊԻՍԻ ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԷԼ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՆՐԱ ԲԱՐՁ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ;ԱՅՈ,ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԵՆԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ԻՍԿ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԼԱՎ ԳԻՏԻ, ՈՐ "ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ ՉԻ ԳԱ":

    ОтветитьУдалить

ԷՋԵՐ

Blogger Widgets