Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

21.05.2013

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

16. 05. 2013թ. ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ բաց դաս գրականությունից: Դասը կազմակերպել էր հայոց լեզու և գրականություն մեթոդական միավորման ուսուցչուհի Վալենտինա Գրիգորյանը VII դասարանի աշակերտների հետ համատեղ: Ներկա էին փոխտնօրեն Սվետլանա Բալասանյանը, հայոց լեզու և գրականության մեթոդական միավորման նախագահ Նարինե Գևորգյանը, ծնողներ:
Հայ գրական պառնասում այս անունը հնչում է, որպես կոմիտասյան հոգեթով մի մեղեդի:
Սևակի ստեղծագործությունները հնչում են որպես «Սոնա յար», «Անտունի», «Քելեր - ցոլեր» և այսպես շարունակ: 
Թովիչ, թավշային է Սևակի սիրո էներգիան… Մերթ այն լալիս է սիրահարների պատերի տակ, մերթ հրդեհվում է բոցակեզ սրտերում նրանց: 
Ալեծուփ ծովի նման Սևակի սերը գնում է գալիս, ծեծում է սրտի ափերը ծաղկած Ծիրանի ծով է սևակյան սերը…

































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets