Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

12.05.2013

ԽՈՀԵՐ ԱՎՍՏՐԻԱՅԻՑ

ՆԵԼԼԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԿԳՆ «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հինգ աշակերտներս` XI բնագիտամաթեմատիկական 1 դասարանից` Արտակ Միլիտոսյանը, XI բնագիտամաթեմատիկական 2 դասարանից` Նելլի Հակոբյանս, X բնագիտամաթեմատիկական 1 դասարանից` Եկատիրինա Մխիթարյանը, X հումանիտար 2 դասարանից` Էլվիրա Տեր-Ստեփանյանը և X հումանիտար 2 դասարանից` Սվետա Մուրադյանը 27. 04 – 04. 05. 2013թ. ուղևորվեցինք Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասի Դորնբիրն քաղաք:
Այցելությունը իրականացվեց մեր դպրոցի և Դորնբիրնի գիմնազիայի միջև համագործակցության շրջանակներում,որպես աշակերտների փոխանակում:
Հետ վերադարձանք խորը տպավորություններով, հարազատ քաղաքում փոփոխություններ կատարելու հաստատակամությամբ և ապագայի մասին պլաններով: Ուրախությամբ ենք նշում ավստրիացիների հյուրընկալության, բարության և կարգապահության մասին: 
Այն ծրագիրը, որն մեզ համար կազմել էին մեր ավստրիացի ընկերները հետաքրքիր էր և բազմազան: Առաջին օրը մենք ծանոթացանք դպրոցին` Bundesgymnasium–ին և ընթրեցինք Դորնբիրնի Բիոլոկալ ռեստորանում: Հաջորդ օրը մասնակցեցինք Հռենոսի թանգարանի բացմանը: Այդ օրը գնացքով մեկնեցինք Հռենոսի երկայնքով և երեկոն անցկացրեցինք նախագծի մասնակիցներից ` Էմմայի տանը: Երրորդ օրը մենք եղանք դպրոցում, դասերը հետաքրքիր էին, իսկ աշակերտները ` հետաքրքրասեր: 
Երազում ենք, որ մի օր էլ ՀՀ բոլոր դպրոցները լինեն այդպիսին: Նույն օրը ծանոթացանք նաև Դորնբիրնի պատմությանը, որը մեզ ներկայացրեց Վերներ Բունդշուհին, օրն ավարտվեց հրաշալի դաշնամուրային համերգի ընկալմամբ: Հաջորդ օրը եղանք Բլուդենց քաղաքում,ապա Կառիտասում,իսկ երեկոյան համտեսեցինք հայկական և ավստրիական խոհանոցից: Հինգերորդ օրն եղանք Գերմանիայի Լինդաու կղզում, ծանոթացանք Բրեգենց քաղաքի հայկական համայնքի նիստուկացին: Հաջորդ օրն եղանք Ֆելդկիրշում և Ֆորարլբերգ երկրամասի կառավարական շենքում: Յոթերորդ օրը մասնակցեցինք հիմնական դպրոցի բացման տոնին, որտեղ էլ ծանոթացանք ևս մի քանի հայկական ընտանիքների հետ, որոնցից մեկի տանն էլ հյուրընկալվեցինք: Հրաժեշտի վերջին` և Հայաստան վերադառնալու օրը չափազանց տխուր էր: Շնորհակալություն ենք հայտնում մեր ավստրիացի ընկեր-բարեկամներին` Հաննային, Աննային, Ֆրանկին, Լենային, Էմմային, Կատերինային, Ֆլորենտինային, Իզաբելլային, տիկին Լուսինե Իկիլիկյանին և տիկին Կարին Բիչնաուին:


 














 









Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets