
- հաստատել հաստատության սովորողների ինքնավարության գործադիր մարմնի՝ աշակերտական խորհրդի կանոնադրությունը
- հաստատել սովորողների ինքնավարության գործադիր մարմնի՝ աշակերտական խորհրդի թվակազմը յուրաքանչյուր դասարանից / 7ից- 12-րդ / երկու ներկայացուցիչ սկզբունքով
- հաստատել սովորողների ինքնավարության գործադիր մարմնի՝ աշակերտական խորհրդի ձևավորման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի՝ ընտրական հանձնախմբի թվակազմը յուրաքանչյուր դասարանից / 7ից - 12-րդ / մեկ ներկայացուցիչ սկզբունքով
- ի գիտություն ընդունել հաստատության տնօրենի ներկայացրած ուսումնադաստիարակչական գործընթացի վերաբերյալ ամենամյա ծրագրային ուղերձն ուղղված հաստատության աշակերտությանը
- հանձնարարել աշակերտական խորհրդի նախագահին ուսումնական տարվա ընթացիկ ծրագրերում և պլաններում, անցկացվող բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման ընթացքում, առաջնորդվել ներկայացված ուղերձի ուղենիշներով:

Ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի նախագահի 2013թ.-ի սեպտեմբերի 24-ին կայացած ընտրություններն ամփոփելուց հետո, ստացված արդյունքների հիման վրա, մեկ ուսումնական տարի լիազորությունների ժամկետով աշակերտական խորհրդի նախագահ է ընտրվել՝ Հովհաննես Նորիկի Հովհաննիսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий