Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

21.02.2014

«ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ» ասմունքի միջդպրոցական փառատոն

2014 թվականի փետրվարի 21-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի անդամների մի խումբ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մ. Մսրյանի ուղեկցությամբ մասնակցեցին Գյումրու Արվեստների ակադեմիայում տեղի ունեցած «Եռաձայն պատարագ» խորագիրը կրող ասմունքի փառատոնի եզրափակիչ փուլին, որին մեր դպրոցից մասնակցեց Սոնիկ Խդրյանը: Եզրափակիչ փուլին մասնակցում էին երեք փուլերի արդյունքում ժյուրիի կողմից ընտրված 15 լավագույն ասմուքող աշակերտները: Փառատոնը ուներ նաև համերգային մաս, որը ներկայացրեց Մարանաթա պարի խումբը:
Փառատոնի նպատակն էր, որպեսզի յուրաքանչյուր հայ զավակ պահպանի ու զարգացնի հայոց լեզուն, լինի մեր պատմությանն ու ակունքներին հավատարիմ, մեր մեծերին արժանի հետևորդ: 
Միջդպրոցական ասմունքի փառատոնին մասնակցելու համար բոլոր ասմունքող աշակերտներին այդ թվում նաև Խդրյան Սոնիկին տրվեցին մասնակցության վկայականներ, իսկ լավագույն եռյակին տրվեցի մրցանակներ գրքերի տեսքով:


Հիշեցնենք, որ ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության. մշակույթի և սպորտի վարչությունը համատեղ կազմակերպել էին «ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ» խորագիրը կրող ասմունքի միջդպրոցական փառատոն` նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան: Փառատոնին մասնակցել են Շիրակի մարզի դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտներ: Փառատոնը բաղկացած էր երկու փուլից` նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ փուլում մասնագիտացված ժյուրին որոշեց լավագույններին, որոնք էլ պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով: Փառատոնի ընթացքում հնչեց դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ, ինչպես նաև եղան պարային և այլ երաժշտական համարներ:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets