Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

23.12.2014

ՕԳՆԵ՛ՆՔ ՀԱՍԱԿԱԿԻՑ ԿԱՐԻՔԱՎՈՐԻՆ մաս 4


2014 թվականի դեկտեմբերի 23-ին, ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում ինչպես արդեն տեղեկացրել էինք անցած օրերի ընթացքում՝ «ՕԳՆԵ՛ՆՔ ՀԱՍԱԿԱԿԻՑ ԿԱՐԻՔԱՎՈՐԻՆ» ծրագրի շրջանակներում կրկին մեծ խանդավառություն էր տիրում: Դպրոցի աշակերտների հոսքը առավոտից չէր դադարում գերմաներենի դասասենյակ: Գալիս էին խմբերով, առանձին առանձին, օգնում էին իրար, փոխարինում մյուսներին, ամեն մեկն իր հերթին բերում էր իր շրջապատում ապրող կարիքավորի հասցեն՝ ընտանիքի անդամների քանակն ու թե որտեղ քանիսն են տղա եւ աղջիկ, ու ըստ այդ տվյալների դասավորում, կարգավորում, լցնում էին պարկերն ու համապատասխան հասցեն փակցնում պարկին:
Աշակերտները վստահ են, որ կկարողանան իրենց ունեցածի չափով հնարավորինս հասցնել պարկը տիրոջը: «-Ասեմ, որ ոչ մի տարբերություն չենք դնում հասակակիցների կամ ծերերի միջեւ, աշխատում ենք հնարավորինս բավականաչափ տեսակներ տեղավորել պարկերում եւ, որ վստահ եմ, թե՛ մենք, թե՛ կարիքավոր իմ հասակակիցը, կամ ծերը որն հիմա սպասում է ամանորյա հրաշքին, անպայման կկարողանանք ուրախացնել մեր ուժերի ներածին չափով»: Խոսքի մեջ ասաց աշակերտուհիներից մեկը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ, ՈՒ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԴՊՐՈՑԻ ՈՒ ԱՅՍ ՆՎԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿՈՂՔԻՆ:
 





























































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets