Վանիկ Լևոնի Սարգսյան, ծնված 28.01.1995թ քաղաք Գյումրի, ծանրամարտով սկսել է զբաղվել 2008թ-ից` հաճախելով Օլիմպիական հերթափոխի պետական մարզաքոլեջի դահլիճ (մարզիչ` Ալեքսան Կարապետյան): Առաջին հաջողությունները սկսվել են 2009թ-ից, երբ Վանիկը Երվանդ և Փայլակ Ջերյանյաններին նվիրված Շիրակի մարզային մրցումների ժամանակ, 77 կգ քաշային կարգում, երկամարտի 192 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը: 2011-2012թթ Շիրակի մարզի բոլոր մրցաշարերում` 94 կգ քաշային կարգում, զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը: 02.04.2011 - 05.04.2011թթ, ՀՀ ծանրամարտի պատանիների առաջնությունում, 94 կգ քաշային կարգում, երկամարտի 270 կգ արդյունքով գրավել է երրորդ տեղը: 15.06.2012 – 18.06.2012թթ, ծանրամարտի պատանիների և աղջիկների ՀՀ առաջնությունում, 94 կգ քաշային կարգում, երկամարտի 312 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը:
Комментариев нет:
Отправить комментарий