Մեկ շաբաթ առաջ, դպրոցի փոխտնօրեն՝ Կարեն Դարբինյանն ու գերմաներենի ուսուցչուհի՝ Լուսինե Իկիլիկյանը մտածեցին ու դպրոցի տնօրենի կողմից հավանության արժանանալով իրագործեցին մի ծրագիր միջոցառում, որը պիտի անցկացվեր հոկտեմբերի 4-ին դպրոցի մեծ սրահում:
Ընկեր Իկիլիկյանը պատրաստել էր գունավոր թղթիկներից քարտեր եւ պատահականության սկզբունքով մնացած ուսուցիչները իրենց ձեռքով արկղիկի մեջից հանում էին ինչ որ գույն, գտնում էին իրենց ընկեր նույնանման մյուս գույներին եւ ինչ-որ միջոցառմանը վերաբերվող մի համար պատրաստում:
Խմբերից մեկն արտասանում էր, մյուսը` երգում, հաջորդը` ինտելեկտուալ խաղ անցկացնում, մյուսը ցուցադրում էր դպրոցի պատմությունը` ֆիլմի տեսքով: Միջոցառման ամբողջ ընթացքում բոլորի սեղաններին պարտադիր պիտի լիներ թեյ:
Դասական երաժշտության ուղեկցությամբ միջոցառումն ընկավ իր բնականոն հունի մեջ:
Բոլորի դեմքին ժպիտն էր փայլում:
Հիշողության ակնթարթները պարուրեցին միայն այն պահին, երբ «ԿԱՊՈՒՅՏ» խումբը սկսեց իր կողմից պատրաստված ֆիլմի ցուցադրումը:
Միջոցառման վերջում, ուսուցիչների համար, դպրոցի տնօրենն անակնկալ էր պատրաստել: Յուրաքանչյուրին թատրոնի մեկական տոմս: Ուրախ, անհոգ ու պայծառ ժպիտով ուսուցիչները իրարից բաժանվելով` հեռացան դպրոցից, իրենց հետ տանելով եւս մեկ տարի...
ՖԻԼՄԸ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ՝
ՆԿԱՐՆԵՐԸ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ՝
Комментариев нет:
Отправить комментарий