12. 03. 2013թ-ին «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Ոստիկանության Գյումրու բաժնի ԱԳ բաժանմունքի պետ՝ Հ.Զաքարյանի, ԱԳԲ տեսուչ՝ Ա.Թամոյանի, դպրոցի տնօրեն՝ Գ. Ալեքսանյանի, տնօրենի տեղակալներ՝ Կ.Դարբինյանի, Հ.Խաչատրյանի և դպրոցի
VI –XI դասարանների ծնողների և ուսուցչական հանրույթի հետ: Հանդիպման նպատակն էր «Ծնող, երեխա, դպրոց փոխհարաբերությունները»:
Բանախոսները հորդորեցին անտարբերություն չցուցաբերել շրջապատում կատարվող իրավախախտումների նկատմամբ, համագործակցել ոստիկանության հետ իրավախախտումների կանխարգելման աշխատանքներում, տեր կանգնել մեր համայնքի բարեկեցությանը: Ծնողներին հուզող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Комментариев нет:
Отправить комментарий