Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

13.03.2013

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ ԴՊՐՈՑՈՒՄ

«Կառուցենք անվտանգ համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: 
ՀՀ ԿԳՆ Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը 2010 թվականի օգոստոսի 13-ից համագործակցում է Հայկական Կարմիր Խաչի Ընկերության հետ «Կառուցենք անվտանգ համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: 
Դպրոցի հինգ ուսուցիչների վերապատրաստումից հետո սկսված ուսումնական պարապմունքները անցկացվել են բոլոր դասարաններում, եզրափակվելով ներդպրոցական և քաղաքային միջոցառումներով: 
2010-2011 ուստարում անցկացված «Աղետի Ընտանեկան Պլան» մրցույթում մեր դպրոցի սան Գրիշա Հարթենյանի աշխատանքը ճանաչվեց լավագույներից մեկը: 
2012-2013 ուստարում VII, VIII և IX դասարանների միջև անցկացվեց վիկտորինա, որտեղ լավագույնը «Աղետիկ» թիմն էր /IXդասարան/: Ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրացնել աշակերտների գիտելիքների մակարդակը Հայաստանում առկա բնական վտանգների, դրանց հնարավոր հետևանքների և վտանգներին դիմակայելու մշակույթի ձևավորման ուղղությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets