Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

26.03.2013

ՈՒՍՈՒՑՉԻ ԷԹԻԿԱՅԻ ՉԱՓԱՆԻՇԵՐԸ

20-21.03.2013 թ-ին «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Ուսուցչի էթիկայի նորմեր» փաստաթղթի փորձաքննության ներկայացում, որին մասնակցեցին Գյումրու տարբեր դպրոցների փոխտնօրեններ և ուսուցիչներ (կից ներկայացվում է մասնակիցների ցուցակը):
Փաստաթղթի փորձագետները՝ Կ. Դարբինյանը և Ա. Իկիլիկյանը մասնակցել էին մայրաքաղաքում 24.01.2013թ-ին անցկացված ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման
գրասենյակի, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպած սեմինարին: Սեմինարը ղեկավարում էին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ՝ Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն՝ Հասմիկ Ղազարյանը, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ենթածրագրերի ղեկավար՝ Կարեն Մելքոնյանը, փորձագետներ՝ Սարիբեկ Հակոբյանը, Սիլվա Պետրոսյանը և Անահիտ Զոհրաբյանը:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին բաժանվեց փորձնական փաստաթուղթը, ապա փորձագետների կողմից ներկայացվեց Slide show «Ծնողի հարցաթերթիկ»-ի, «Աշակերտի հարցաթերթիկ»-ի և «Ուսուցչի հարցաթերթիկ»-ի վերաբերյալ, որը մենք անցկացրել էինք մեր դպրոցում և որի արդյունքները արտահայտված տոկոսներով համապատասխանում էին մնացած դպրոց-կենտրոնների կողմից անցկացրած արդյունքների հետ: Ապա մասնակիցներին բաժանվեցին տարբեր իրավիճակային հարցեր, որտեղ ներկայացված էին ուսուցչի ձեռնարկած քայլերը տվյալ իրավիճակներում: Բոլոր մասնակիցները գտնում էին, որ փաստաթղթի ընդունումը կարևոր է և կարող է շատ ու շատ չլուծվող հարցերի պատասխանները տալ:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets