ՀՀ ԿԳՆ «Գյումրու N3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում ապրիլի 23-ին տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:
Միջոցառումը կազմակերպել էին պատմության ուսուցիչներ՝ Արթուր Չավուշյանը, Հերմինե Սիմոնյանը, Նաիրա Գալստյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ՝ Գոհար Բեգլարյանը, Նարինե Գևորգյանը, Կարինե Լուլիկյանը, ասմունքի խմբակի ղեկավար՝ Մարիամ Մսրյանը: Պատմության ուսուցիչների օգնությամբ աշակերտները նախապատրաստել էին զեկուցումներ:
Բնագիտամաթեմատիկական 1-XI դասարանի աշակերտ՝ Արտակ Միլիտոսյանը ներկայացրեց «Ցեղասպանությունը թուրք պատմաբանի աչքերով» զեկույցը, Հումանիտար 1-XI դասարանի աշակերտուհի՝ Ջուլիետա Կարապետյանը ներկայացրեց «Նշանավոր օտարերկրացիները հայոց ցեղասպանության մասին» զեկույցը, Հումանիտար 1-X դասարանի աշակերտ՝ Նարեկ Մուրադյանը ներկայացրեց «Պանիսլամիզմը, պանթուրքիզմը և Հայաստանը» զեկույցը:

Ասմունքեցին Ասյա Ղաբուզյանը, Լուսինե Հովհաննիսյանը, Սուսաննա Հակոբյանը, Օֆելյա Զաքարյանը, Մելինե Գևորգյանը, Դիանա Գևորգյանը, Գոհար Գինոսյանը, Աստղիկ Նալչաջյանը, Վահե Մարգարյանը: Միջոցառումը սկսվեց «Ջուղայի խաչքարեր» երգի շնորհանդեսով, ընթացքում ցուցադրվեցին Արա Նախշքարյանի «Խաչված անմեղություն» ֆիլմից հատվածներ:
Հայ ժողովրդի համար նվիրական է միշտ մեր նահատակների խնկելի հիշատակը, երեկ, այսօր, վաղը: Միջոցառման կազմակերպիչները նպատակ էին հետապնդում աշակերտների մեջ սերմանելու ոչ թե զոհի հոգեբանությունը, այլ այն, որ այսօր հայ ժողովուրդը իր ձեռքն է վերցրել իր ճակատագիրը և հայրենի հողի վրա վառել է իր հավերժության, իր գոյության խարույկը և ավելի քան երբեք վստահ է, որ վերջնական հաղթանակն ու արդարությունը կլինեն մեր նահատակների կողմը և երբեք չի կրկնվի ապրիլյան եղեռնը:
Комментариев нет:
Отправить комментарий