
VIII դասարանցիների համար որպես արտադասարանական ընթերցանության նյութ ընտրված էր Րաֆֆու «Խենթը» վեպը: Աշակերտները վեպն ընթերցելիս կատարել էին համապատասխան դիտարկումներ, դուրս էին գրել ժողովրդական առածներ, ասացվածքներ, կերպարներին բնութագրող դիպուկ հատվածներ: Ընթերցանության մրցույթին մասնակցեցին աշակերտները երկու փուլով: Առաջին փուլն անցկացվեց դասարանում, երկրորդ փուլին մասնակցեցին վեց աշակերտներ, որոնք իրենց սահուն ու արտահայտիչ ընթերցանությամբ, վեպի տարբեր հատվածների վերաբերյալ դիտարկումներով ցուցաբերեցին բավական լուրջ մտածողություն, կշռադատող խոսք, ինքնուրույն կարծիքներ, եզրահանգումներ` հարստացնելով և /արժեքային համակարգը և/ միջառարկայական գիտելիքները: Մասնակցեցին և լավագույնս իրենց դրսևորեցին հետևյալ աշակերտները` Աբրահամյան Արաքսյան, Իկիլիկյան Ալլան, Համբիկյան Ռուզաննան, Հովհաննիսյան Սաթենիկը, Բաղդասարյան Լևոնը:
Комментариев нет:
Отправить комментарий