2013թ-ի նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ երգի բաց-դաս, փոքրիկ միջոցառում: Միջոցառմանը ներկա էր դպրոցի տնօրեն` Գոհար Ալեքսանյանը և ուսուցիչներ այլ առարկաներից:
Բաց-դասի նպատակն էր`
1. թե ինչ դրական և բացասական ազդեցություն ունի երաժշտությունը բույսերի, կենդանիների և ի հարկե մարդու հոգեկան աշխարհի վրա:
2. ցույց տալ երգի անմիջական կապը պարի հետ:
Միջոցառման ժամանակ հնչեցին կենդանի երգ, պար և երաժշտություն: Միջոցառման կազմակերպիչ երաժշտության ուսուցչուհի Ն. Ադամյանի խոսքով. «...Սա հայեցի դաստիարակման մի միջոց է և հայ պատանուն իր արմատներին կապելու դրսևորում»:
Комментариев нет:
Отправить комментарий